Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը

Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը
25.01.2014 | 11:33

Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» երկու գործողությամբ օպերետի առաջնախաղը:

Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
«Կարինե» օպերետի լիբրետտոյի հեղինակն է Թագվոր Նալյանը,

բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, նկարչական ձևավորումը՝ Ռոբերտ Էլիբեկյանի, ներկայացման դիրիժորն է Յուրի Դավթյանը, խմբավարը՝ Շուշան Հովհաննիսյանը, պարուսույցը՝ Աննա Կարապետյանը: Ռեժիսորն է Շուշանիկ Գևորգյանը:

Ներկայացումը ցուցադրվելու է նաև հունվարի 26-ին:

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ